Հասարակական

Ռազմական ոստիկանությունն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքները

1 րոպեի ընթերցում

Ռազմական ոստիկանությունն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում հուլիսի 23-ին անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2022-ի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը, այլ պաշտոնատար անձինք:

Նշվում է, որ, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել զորամասերում հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման վերաբերյալ, կարևորել միասնական ուժերով կարգապահության ամրապնդմանը միտված զորամաս-ռազմական ոստիկանություն սերտ համագործակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում