Մայրաքաղաքում մեկնարկում է բացօթյա համերգաշար «Երևան» փողային նվագախմբի մասնակցությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հուլիսի 23-ին կմեկնարկի «Երևան» փողային նվագախմբի բացօթյա ելույթներից բաղկացած համերգաշարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ առաջին համերգը կկայանա հուլիսի 23-ին՝ ժամը 19:00-ին՝ Դիանա Աբգարի անվան պուրակում: Մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար կկատարվեն փողային նվագախմբային հայտնի և սիրված ստեղծագործությունները՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հովակիմյանի ղեկավարությամբ: Համերգաշարը լինելու է շարունակական:

Երևանի քաղաքապետարանի «Երևան» փողային նվագախմբի 2022 թվականի բացօթյա համերգաշրջանի ժամանակացույցը՝

23.07, 19:00 - Դիանա Աբգարի պուրակ, Բազմաժանր երաժշտություն

30.07, 19:00 - Մանկական այգի, Երաժշտություն մուլտֆիլմերից,քայլերգեր

03.09, 19:00 - Հաղթանակի զբոսայգի, Քայլերգեր

10.09, 19:00 - Օղակաձև զբոսայգի (Գր.Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածք), Բազմաժանր երաժշտություն

17.09, 19:00 - Սիրահարների այգի, Սիրված երգերի գործիքային կատարում

24.09, 19:00 - Երևանի 2800-ամյակի այգի, Բազմաժանր երաժշտություն

01.10, 19:00 - Մանկական երկաթուղի, Երաժշտություն մուլտֆիլմերից

08.10, 19:00 - Օղակաձև զբոսայգի (Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հատված), Բազմաժանր երաժշտություն

15.10, 19:00 - Սիրահարների այգի, Ջազային երաժշտություն

22.10, 19:00 - Երևանի 2800-ամյակի այգի, Բազմաժանր երաժշտություն

Երևանի քաղաքապետարանի «Երևան» փողային նվագախումբը հիմնադրվել է 1964թ.` ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Հայկազ Մեսիայանի կողմից: Գործունեության ընթացքում նվագախմբի հետ համագործակցել են բազմաթիվ անվանի երաժիշտներ` Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Գոհար Գասպարյանը, Ժան Տեր-Մերկերյանը, Գոհար Գալաչյանը, Բորիս Աֆանասևը, Վալերի Բատաշովը, Գեորգի Օրվիդը և այլք:

Նվագախումբը բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող և դափնեկիր է, զգալի ներդրում ունի Հայաստանում փողային երաժշտարվեստի ավանդույթների պահպանման և տարածման գործում:

Նվագախումբը հանդես է գալիս բազմաժանր ծրագրերով՝ ազգային, հոգևոր, դասական, ժամանակակից ժանրերում:

Հայերեն Español

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից