Տարածաշրջանային

Պուտինն ասել է, որ անկախ ամեն ինչից Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները զարգանում են

1 րոպեի ընթերցում

Պուտինն ասել է, որ անկախ ամեն ինչից Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները զարգանում են

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում Աստանայի ձևաչափով գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները, անկախ ամեն ինչից, զարգանում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են, «չնայած ամեն ինչին, ապրանքաշրջանառությունն աճում է, ընդ որում՝ շատ զգալի տեմպերով»։

Պուտինը նաև ընդգծել է, որ ուրախ է, որ Աստանայի «եռյակի» գագաթնաժողովի շրջանակում ինքն ու Էրդողանը հնարավորություն են ունեցել երկկողմանի հանդիպում կազմակերպել, քանի որ հարցերը շատ են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում