Քաղաքականություն

ՀՀ և Լեհաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի

5 րոպեի ընթերցում

ՀՀ և Լեհաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 19-ին հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարարները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և նշել, որ անցած երեսուն տարիների ընթացքում ձևավորված փոխգործակցություննամուր հիմք է ապահովել միջպետական հարաբերությունների հետևողականզարգացման և ամրապնդման համար։

«Այս համատեքստում նախարարները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարությունների միջև հունիսի 28-ին Երևանում տեղի ունեցած քաղաքական խորհրդակցությունների արդյուքների կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դրանց շարունակականությունն ու հաճախակիությունը լավագույնս կծառայեն երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության խորացմանը։

Նախարարներն անդրադարձել են հայ-լեհական փոխգործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկելու առևտրի, բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսաբանկային, արդարադատության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարության առաջմղման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ համագործակցության խորացման շուրջ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը ևԶբիգնև Ռաունանդրադարձել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև արդյունավետ համագործակցության զարգացման հնարավորություններին։ Նախարար Միրզոյանը կարևորել է Արևելյան գործընկերության ծրագրի ներառականության ամրապնդմանն ու արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված քայլերի իրականացումը՝ այս առումով կարևորելով Լեհաստանի դերակատարումը՝ որպես Արևելյան գործընկերության նախաձեռնող երկիր։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ։

Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում:

Արարատ Միրզոյանն գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ շարունակականսադրիչ գործողությունները, ռազմատենչ և առավելապաշտականհայտարարությունները՝ ընդգծելով, որ նմանատիպ քայլերը խաթարում են տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։

Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձնանց հայրենադարձմանը, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և խեղաթյուրման քաղաքականության կանխմանը»,- հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Նշվում է, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ և ԵԱՀԿ գործող նախագահի ինստիտուտի գործիքակազմում առկա մեխանիզմները կնպաստեն տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման դարաշրջան բացելու և կառուցողական երկխոսության և վստահության մթնոլորտի ամրապնդման համար:

Հանդիպման արդյուքներով Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները հանդես են եկելմամուլի համար հայտարարություններով։

Նույն օրը Արարարտ Միրզոյանն այցելել է Անհայտ զինվորի շիրիմ-հուշարձան, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Լեհաստանի համար զոհված զինվորների հիշատակին: Նա նաև ստորագրություն է թողել պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում