Վարչապետը կարևորել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026-ի ռազմավարության ընդունումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զեկուցվել է, որ ռազմավարության մշակման աշխատանքները մեկնարկել են դեռևս նախորդ տարվա հոկտեմբերից, իսկ նախագծով նախատեսվող միջոցառումները ներկայացված են կոնկրետ ժամանակացույցով և չափելի ցուցանիշներով: Նախագիծն արդեն իսկ քննարկվել է հասարակական կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ:

Նշվել է, որ ռազմավարության ընդունումը բխում է կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից: Նախագիծը բաղկացած է 12 ռազմավարական նպատակներից: Խորհրդակցությանը մանրամասն ներկայացվել են դատական համակարգի, փաստաբանության, ԴԱՀԿ, նոտարական ոլորտներում նախատեսվող բարեփոխումները, արբիտրաժային կենտրոնի ստեղծման գործընթացը:

Ըստ աղբյուրի՝ ռազմավարության նախագծով նախատեսվում են էլեկտրոնային արդարադատության ոլորտի բարեփոխումներ, մասնավորապես, գործընթացների և փաստաթղթաշրջանառության թվայնացման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև սնանկության, քրեական, քաղաքացիական, ընտրական և սահմանադրական ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին ու դրանց նպատակներին:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

«Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ռազմավարության ընդունումը և շեշտել, որ դատական և իրավական ոլորտներում բարեփոխումները կառավարության առաջնահերթություններից մեկն են ու գործադիրը հետևողական է լինելու վերջիններիս արդյունավետ իրականացման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն English Français Русский

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ