Քաղաքականություն

Դեսպան Ղևոնդյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

Դեսպան Ղևոնդյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուխթար Թիլեուբերդին հանդիպել է Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում Ղազախստանի և Հայաստանի փոխգործակցության հարցեր։ Զրուցակիցները նշել են երկկողմ առևտրի բարելավմանն ուղղված ջանքերի ուժեղացման և երկու երկրների գործարար շրջանակների համար բարենպաստ պայմանների ձևավորման անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև համատեղ միջազգային միջոցառումների ժամանակացույցը և Ղազախստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների հետ կապված հարցեր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում