Հասարակական

Հրշեջները Սևան քաղաքում բնակարանի հրդեհ են մարել

1 րոպեի ընթերցում

Հրշեջները Սևան քաղաքում բնակարանի հրդեհ են մարել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 18-ին, ժամը 18:11-ին ահազանգ է ստացել, որ Սևան քաղաքի Կարմիր բանակի փողոցի թիվ 54 շենքի բնակարաններից մեկի պատուհաններից ծուխ է դուրս գալիս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18:26-ին, մարվել՝ 18:34–ին։ Այրվել է խոհանոցի գույքը (3 քմ)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում