ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 15-17-ը 20 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, բռնկված հրդեհների տարածքը կազմել է՝
ԵրևանիԱվանվարչական շրջանում՝ 1500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5 հա, Արաբկիր վարչական շրջանում՝ 200 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 500 քմ,
Արագածոտնի մարզիԱշտարակ քաղաքում՝ 4000 քմ,
Արարատի մարզիԱրտաշատ քաղաքում՝ 3000 քմ,
Արմավիրի մարզիԱրմավիր-Մեծամոր ավտոճանապարհին՝ 5 հա,
Լոռու մարզիՕձուն գյուղում՝ 1200 քմ,
ԿոտայքիմարզիՉարենցավան քաղաքում՝ 2.5 հա, Աբովյան քաղաքում՝ 4800 քմ, Եղվարդ քաղաքում՝ 1000 քմ,
Վայոց ձորի մարզիԵղեգնաձոր քաղաքում՝ 500 քմ,
Տավուշի մարզիԲերդ քաղաքում՝ 4500 քմ, Իջևան քաղաքում՝ 1000 քմ, Նոյեմբերյան քաղաքում՝ 2000 քմ։
Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 14.9 հա մակերեսով: