Հասարակական

Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում ավտոմեքենային բախված մոպեդի վարորդը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում ավտոմեքենային բախված մոպեդի վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 17-ին, ժամը 00։02-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետին. կա տուժած:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան(վարորդ՝ Ե. Ջ., ծնված 1978 թ.) և էլեկտրական մոպեդը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մոպեդի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են մոպեդը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում