Հրշեջները մեկուսացրել են հրդեհը Աշտարակի Էջմիածնի խճուղում գտնվող խոտանված ավտոմեքենաների կայանատեղիում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 15-ին, ժամը 17։48-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում գտնվող խոտանված ավտոմեքենաներիկայանատեղիում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։15-ին։