Պաշտոնական

Ապահովել ՀՀ անվտանգ, բարեկեցիկ զարգացումն ու անկախությունը. վարչապետը` ԱԱԾ սահմանապահ զորքերի 30-ամյակի միջոցառմանը

7 րոպեի ընթերցում

Ապահովել ՀՀ անվտանգ, բարեկեցիկ զարգացումն ու անկախությունը. վարչապետը` ԱԱԾ սահմանապահ զորքերի 30-ամյակի միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետ Փաշինյանը շնորհավորել է բոլոր ծառայողներին Սահմանապահ զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով և նշել.«Ընդհանրապես, ինչպես ցանկացած երկրում, Հայաստանի Հանրապետությունում էլ սահմանապահ զորքերը համարվում են Զինված ուժերի մաս: Երրորդ հանրապետության ամբողջ պատմության ընթացքում սահմանապահ զորքերն իրենց նպաստն են բերել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, անվտանգության պահպանմանը և մեր բանակի հետ կատարել են այն խնդիրները, որոնք դրված են եղել բանակի առաջ: Բայց ուզում եմ ընդգծել, որ զուտ գաղափարի, հայեցակարգի առումով՝ սահամանապահ զորքերը, ընդհանրապես, խաղաղության խորհրդանիշ են, որովհետև այն սահմաններում, որոնց պահպանությունը հանձնված է սահմանապահ զորքերին, սովորաբար համարվում են խաղաղ սահմաններ: Որովհետև ենթադրվում է, որ այդ սահմանների ուղղությամբ գտնվող երկրների, պետությունների հետ կնքված է բարեկամության կամ խաղաղության պայմանագիր, և սա արձանագրելու շատ կարևոր հանգամանք է:

Սահամանապահ զորքերը, ըստ էության, իրենց կազմավորումից ի վեր միշտ չէ և ամենուր չէ, որ այս գործառույթի տրամաբանությամբ են գործել: Մենք գլուխ ենք խոնարհում և հարգանքի տուրք մատուցում սահմանապահ զորքերի այն ծառայողներին, ովքեր ընկել են հանուն Հայրենիքի: Բայց ուզում եմ կրկին ընդգծել, որ հենց այս է մեր քաղաքականության տրամաբանությունը. մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանները՝ առանց բացառության, հանձնվեն սահմանապահ զորքերի հսկողությանը, և բանակի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Եվ հենց Զինված ուժերի տրամաբանության մեջ հենց այս նկատի ունենք՝ խաղաղության օրակարգ ասելով, հենց այս նկատի ունենք, երբ արձանագրում ենք, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգ:

Իհարկե, հասկանում ենք, թե ինչ բարդությունների հետ է այս ամենը կախված: Շատ է քննարկվում այն, որ այո, մեզ պետք է խաղաղություն՝ բայց ոչ ցանկացած գնով, բայց ոչ ամեն գնով: Ընդհանրապես՝ որևէ բան պետք չէ որևէ մեկին ամեն գնով կամ ցանկացած գնով, որովհետև ամեն ինչ ունի իր գինը, և խաղաղության կարելի է հասնել ոչ թե ամեն ինչի գնով, ոչ թե ամեն գնով, այլ հենց խաղաղության գնով:

Ես այս առիթով այս ամենն ասում եմ՝ ընդգծելու մեր քաղաքականության ուղղությունը և ցանկությունը, բայց նաև արձանագրում, որ այս նպատակին հասնելու համար մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, շատ բարդ և դժվարին ճանապարհ ունենք անցնելու:

Ցավոք, մեր երկրի առաջ կանգնած անվտանգային մարտահրավերները ոչ միայն լուծված չեն, այլև դրանք շարունակում են մնալ մտահոգիչ: Մենք բոլորս, առաջին հերթին երկրի քաղաքական ղեկավարությունը, պիտի աշխատենք, որպեսզի ապահովենք խաղաղություն և կայունություն մեր երկրի սահմանների երկայնքով: Մեծ հաշվով, մեր ռազմավարական նպատակը հենց դա է՝ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանները հանձնել սահմանապահներին, որպեսզի նրանք կատարեն իրենց հատուկ գործառույթներ՝ սահմանի պահպանություն, որի շրջանակում մտնում է ապօրինի միգրացիայի դեմ պայքարը, ապօրինի սահմանահատումների դեմ պայքարը, ապօրինի գործունեության դեմ պայքարը, թմրամիջոցների ապօրինի շարժի դեմ պայքարը և այլն:

Կարևոր եմ համարում սահմանապահ զորքերի ծառայության հետ կապված ընդգծել հենց այս համատեքստը: Բայց այս պահին խոսլեով ապագայի մեր տեսլականի մասին՝ ուզում եմ ընդգծել այս օրը և անցյալը: Պիտի ևս մեկ անգամ մեր խոնարհումը, հարգանքի տուրքը բերենք սահմանապահ զորքերի բոլոր այն ծառայողներին, ովքեր ընկել են հանուն Հայրենիքի և հանուն ապագայի:

Ես պիտի շնորհակալություն հայտնեմ բոլորիդ այս ընթացքում ձեր մատուցած ծառայության համար, այն, որ դուք կրում եք ուսադիրներ Հայաստանի Հանրապետության և ՀՀ ժողովրդի անունից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ընտանիքների անդամներին, որովհետև այդ ծառայությունն իր հետ դժվարություններ է բերում նաև ընտանիքների համար: Ցանկանում եմ հաջողություն մաղթել Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի բոլոր ծառայողներին, մեզ բոլորիս, Հայաստանի Հանրապետությանը՝ մեր առաքելության իրականացման գործում: Իսկ մեր առաքելությունը մեկն է՝ ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգ, բարեկեցիկ զարգացումը և ապագան, ապահովել Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնուրույն պետություն սերնդեսերունդ կփոխանցվի Հայաստանի Հանրապետության հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին:

Կրկին շնորհավորում եմ և շնորհակալություն հայտնում բոլորիդ ծառայության համար»:

Ըստ աղբյուրի՝ վարչապետը Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար հանձնել է պետական պարգևներ: Հետմահու Արիության մեդալով է պարգևատրվել կապիտան Հրանտ Արզումանյանը, Մարտական ծառայության մեդալով՝ սերժանտ Կարեն Սարգսյանը: Պարգևները վարչապետը հանձնել է հարազատներին:

Նիկոլ Փաշինյանը Մարտական ծառայության մեդալներ է հանձնել փոխգնդապետ Վահան Համբարձումյանին և կապիտան Վլադիմիր Թումասյանին:

Նշվում է, որ վարչապետ Փաշինյանը նաև ծաղիկներ է խոնարհել հանուն Հայրենիքի զոհված սահմանապահների հիշատակին նվիրված խաչքարի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

Կառավարությունը կսահմանի ձկնաբուծարան կառուցելու նպատակով շինթույլտվության տրամադրման նոր կարգ

Տնտեսություն

Կառավարությունը կսահմանի ձկնաբուծարան կառուցելու նպատակով շինթույլտվության տրամադրման նոր կարգ

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Պաշտոնական

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Պաշտոնական

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Պաշտոնական

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Պաշտոնական

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

Պաշտոնական

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում