Հարցազրույց

21-րդ դարի հնագիտությունը կողմնորոշվում է ոչ թե գտածոներով, այլ պեղումների պրոցեսով. այս տարի ավելի քան 20 հուշարձաններում պեղումներ կիրականացվեն

10 րոպեի ընթերցում

21-րդ դարի հնագիտությունը կողմնորոշվում է ոչ թե գտածոներով, այլ պեղումների պրոցեսով. այս տարի ավելի քան 20 հուշարձաններում պեղումներ կիրականացվեն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 7-ին Գիտությունների ազգային ակադեմիայինախագահությաննիստում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Արսեն Բոբոխյանը, ով 1998 թվականից մինչ օրս աշխատում է ինստիտուտում՝ կրտսեր գիտաշխատողից հասնելով մինչև փոխտնօրենի, ապա` տնօրենի պաշտոնի: 208 գիտական հոդվածի, 9 գրքերի հեղինակը «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմել է ոլորտի հետ կապված իր մտահոգությունների մասին, կիսվել առաջիկա ծրագրերից ու անելիքներից:

-Նախ շնորհավորում եմ, պարոն Բոբոխյան, մաղթում բեղուն աշխատանքային գործունեություն: Պատմեք խնդրեմ, ինչպե՞ս ընտրեցիք հնագիտությունը և ինչպե՞ս հասկացաք, որ պիտի շարունակեք հենց այդ ուղղությամբ:

- Մինչ Պատմության ֆակուլտետ ընդունվելն արդեն հետաքրքրվում էի հնագիտությամբ: Մեր մասնագիտությունն այնպիսին է, որ պետք է նախատրամադրվածություն ունենաս: Մեր մասնագիտությամբ շարունակելու համար միայն գիտելիքը բավարար չէ. անհրաժեշտ է սիրահարված լինել գործին: Ինձ թվում է այդ նախատրամադրվածությունն է ինձ բերել հնագիտություն: Մեր հողին, հուշարձաններին սիրահարված եմ եղել և շարունակում եմ մնալ: Դժբախտաբար իդեալիստները պակասել են մեր օրերում, մենք շատ ռեալիստ ենք դարձել` անընդհատ պրակտիկ բաների ենք ձգտում. դա չի կարող զարգացնել մեզ:

-Պեղումներ կատարե՞լ եք որևէ հուշարձանում:

- Ինձ բախտ է վիճակվել պեղումների մասնակցել և´ Հայաստանում, և´ Հայաստանից դուրս: Առաջին անգամ պեղումների մասնակցել եմ ուսանողական տարիներին` Լոռի բերդում, Հոռոմում, Ծաղկասարում: Հիմա երկու ծրագրի եմ մասնակցում: Մեկը նվիրված է «Վիշապ» քարակոթողների ուսումնասիրությանը Արագածի հարավային փեշերի բարձր լեռնային հատվածում՝ Տիրինկատարում: Բացի այդ, Սևանի արևելյան ափերին` Սոթքից Արտանիշ ընկած գոտում ուսումնասիրում ենք տարածքի հնագույն հուշարձանները: Գերմանիայում սովորելու ընթացքում ինձ բախտ է վիճակվել մասնակցել պեղումների Արաբական Միացյալ Էմիրություններում (Ալ Բուհայիս), Թուրքիայում (Տրոյա) և Վրաստանում (Ուդաբնո):

-Որո՞նք են լինելու Ձեր առաջիկա քայլերը հնագիտության և ազգագրության ոլորտում: Ինչպիսի՞ տեսլական ունեք:

- Ես շատ լավ վիճակում եմ գտնվում այն իմաստով, որ ինձանից առաջ տնօրեն Պավել Ավետիսյանը շատ մեծ գործ է արել մեր գիտության զարգացման բնագավառում: Ընդհանրապես մեր ինստիտուտի բախտը բերել է, որ միշտ լավ տնօրեններ է ունեցել: Իմ առաջին նպատակը եղած ձեռքբերումները պահպանելն է, որովհետև մենք հիմա ապրում ենք շատ բարդ ժամանակներում: Շատ բաներ աշխարհում փոխվում են, վերաիմաստավորվում: Շատ քիչ են մեր պատմության մեջ կայուն, խաղաղ ժամանակները, մենք անընդհատ մտածում ենք, թե ինչպես պահպանենք եղածը: Ասել, որ երկնքից ինչ-որ բաներ եմ իջեցնելու` սխալ կլինի: Ուղղակի պետք է փորձենք պահպանել ձեռքբերումները՝ հնարավորինս ադապտացվելով արդի գիտության և մեր պետության պահանջներին` չնեղանալով փոքր խնդիրներում, բայց նաև չմոռանալով ինքնության պահպանման մասին: Պետք է միշտ պահպանել հավասարակշռությունը:

-Արդեն մեկնարկել է պեղաշրջանը: Քանի՞ հուշարձաններում են այս տարի պեղումներ իրականացվում, ի՞նչ ակնկալիքներ կան: Որ՞ հուշարձանների հետ մեծ հույսեր ունեք:

- Պեղումներ իրականացվում են բոլոր դարաշրջանների հուշարձաններում`սկսած քարի դարից մինչև միջնադար: Հենց հիմա ընթանում են տարբեր պեղումներ քարի դարի (Աղիտու), բրոնզի և երկաթի դարերի (Կառնուտ, Սոլակ), անտիկ (Արտաշատ), միջնադարյան (Տավուշ, Արուճ) հուշարձաններում: Պեղումներն ավելի կակտիվանան հուլիսի երկրորդ կեսին և հատկապես՝ օգոստոսին (Դվին, Դաշտադեմ, Արտանիշ, և այլն): Այս տարի 20-ից ավել արշավախմբեր են աշխատելու, որոնց զգալի մասը միջազգային է: Բոլոր հուշարձաններն էլ կարևոր են և կարող են անսպասելի արդյունք տալ:

-Որո՞նք եք համարում նախորդ տարվա ամենաարժեքավոր գտածոները: Ի՞նչ ճակատագրի են դրանք արժանացել:

- 21-րդ դարի հնագիտությունը կողմնորոշվում է ոչ թե գտածոներով, այլ պեղման պրոցեսով: Հետևապես, արժեքավոր են այն պեղումները, որոնք մեթոդապես ճիշտ են արվում: Կան պեղումներ, որոնցում աչքի ընկնող գտածոներ չկան, բայց այնքան մանրամասն և խնամքով են իրականացվում, որ կարելի է խիստ արդյունավետ համարել: Ինստիտուտի կողմից իրականացված բոլոր պեղումները բարձր եմ գնահատում, ուղղակի կան որոշները, որոնք սենսացիոն բնույթի են: Նախորդ տարի Շահումյան գյուղում պատահական բացված դամբարանն այդպիսին էր. վաղ բրոնզի դարի կուր-արաքսյան մշակույթին վերաբերող այս դամբարանը թվագրվում է մ.թ.ա. 2800-2600 թվականներով, իսկ մեծաքանակ նյութը՝ հարյուրավոր մետաղե առարկաներով և խեցանոթներով հանդերձ բացառիկ է իր նշանակությամբ ոչ միայն տարածաշրջանային համատեքստում:

-Պեղավայրերում հայտնաբերված գտածոներն արդյո՞ք պահպանման լիարժեք պայմաններ ունեն: Ի՞նչ խնդիրներ կան այս առումով:

- Մեր ինստիտուտը մեծ քանակությամբ պեղումներ է իրականացնում, բայց առկա տարածքը բավարար չէ այդ նյութերի մշակումն ու պահպանումն ապահովելու համար: Հիմա փորձում ենք հին պեղումների գտածոները հանձնել թանգարաններ, Ինստիտուտում տեղ ազատել, բայց մեկ է տարածքը չի բավարարում: Հնագիտական նյութի մշակման գործընթացը տևական է և հնագետները, այդ թվում և ես, թերանում ենք արագ անել այդ ամենը: Տարիներ են անցնում ու չենք հասցնում մարել մեր պարտքերը: Տարածքի և հնարավորությունների առկայության դեպքում այդ գործընթացն ավելի արագ կընթանար: Մեզ խոստացել են, որ ՀՀ ԳԱԱ գրադարանի շենքում առնվազն մեկ կամ երկու հարկ կտրամադրեն, որպեսզի ինստիտուտի լաբորատորիաները գոնե այնտեղ տեղափոխվեն: Անհամբեր սպասում ենք այդ բաղձալի օրվան:

-Այս տարի արշավախմբերը ի՞նչ միջոցներով են պեղումներ իրականացնում: Ի՞նչ օտարերկրյա արշավախմբերի հետ են պեղումներ իրականացվելու:

- Պետության կողմից մեզ տրամադրվում է համապատասխան ֆինանսավորում. Ինստիտուտի բյուջեի զգալի հատվածը գնում է դաշտային աշխատանքի կազմակերպման վրա: Սակայն մենք ունենք նաև մի շարք արտաբյուջետային ծրագրեր, որոնք Գիտության կոմիտեն է տրամադրում: Որոշակի ներդրումներ են իրականացնում նաև արտասահմանյան արշավախմբերը: Մասնավորապես, ունենք հայ-ամերիկյան, հայ-ֆրանսիական, հայ-իտալական, հայ-իսրայելական, հայ-գերմանական և այլ արշավախմբեր:

-Ի՞նչ է տալիս համատեղ աշխատանքը մեր հնագետներին:

- Համատեղ աշխատանքի միջոցով փոխանակում ենք փորձն ու գիտելիքը: Մենք նրանցից սովորում ենք նորագույն տեխնոլոգիական միջոցներ և մեթոդներ, նրանց օգնությամբ իրականացվում են տասնյակ հազարավոր դոլարների լաբորատոր հետազոտություններ արտերկրում: Մինչդեռ նրանք մեզանից սովորում են մեր հնագիտության առանձնահատկությունները՝ նյութի հետ աշխատելը, թվագրելը, հողը զգալը:

-Վերջին ցավալի իրադարձություններից հետո Արցախում ունենք հնավայրեր, որոնք մնացել են Ադրբեջանի տիրապետության տակ: Քանի՞ նման հնավայր կա: Ի՞նչ է սպասվում դրանց: Ի՞նչ անելիք ունի այստեղ ինստիտուտը:

- Կորցված հնավայրերը շատ են: Ինստիտուտում ունենք Արցախի խումբ, որը, համագործակցելով ամերիկյան հնագետների հետ, ԼՂՀ հուշարձանների մոնիթորինգի վերաբերյալ կայք է ստեղծել: Կայքի շնորհանդեսը շուտով կկայանա Գիտությունների ազգային ակադեմիայում: Այնտեղ կներկայացվեն նաև քանակական տվյալներ: Արցախում հիմնական պեղումները Տիգրանակերտում էին, հնագիտական աշխատանքներ էին իրականացվում նաև այլ վայրերում, օրինակ՝ Ազոխում, Միրիկում: Ինստիտուտի կողմից վերջերս հրատարակվել են և պատրաստվում են հրատարակության մի քանի նոր գրքեր՝ նվիրված Արցախի հնագույն և միջնադարյան մշակույթի տարբեր հարցերին:

-Ի՞նչ ճակատագրի են արժանացել Արցախի հուշարձաններից հայտնաբերված այն գտածոները, որոնք հաջողվել է փրկել: Հնարավո՞ր է ժամանակավոր ցուցադրություն կազմակերպվի:

- Տիգրանակերտի նյութը հիմնականում բերվել է Հայաստան: Շուշիի թանգարանից շատ նյութեր մնացել են: Որոշ նյութեր, այնուամենայնիվ, հաջողվել է էվակուացնել և ցուցադրել. մասնավորապես Շուշիից փրկված որոշ արժեքներ ցուցադրվեցին Էրեբունի թանգարանում: Բնականաբար մշակութային արժեքների էական կորուստ է եղել: Սակայն մեր պատմության համար այս ամենը նորություն չէ: Մենք նմանվում ենք մի խեցանոթի, որն անընդհատ փշրվում և վերականգնվում է:

Հարցազրույցը Անի Դանիելյանի

Լուսանկարները` Հայկ Բադալյանի

Հայ գերիների հարցը միայն հայերինը չէ, այն վերաբերում է նաև միջազգային հանրությանը. ՄԻՊ-ի հարցազրույցը

Հարցազրույց

Հայ գերիների հարցը միայն հայերինը չէ, այն վերաբերում է նաև միջազգային հանրությանը. ՄԻՊ-ի հարցազրույցը

ԼՂՓԻՄ ՀԿ-ի նպատակներից մեկն Ադրբեջանին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելն է

Քաղաքականություն

ԼՂՓԻՄ ՀԿ-ի նպատակներից մեկն Ադրբեջանին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելն է

Հայաստանն ունի խաղաքարտեր, որոնք դեռ ամբողջությամբ չի խաղարկել. ֆրանսիացի քաղաքագետի հարցազրույցը

Քաղաքականություն

Հայաստանն ունի խաղաքարտեր, որոնք դեռ ամբողջությամբ չի խաղարկել. ֆրանսիացի քաղաքագետի հարցազրույցը

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

Քաղաքականություն

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Մշակույթ

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հարցազրույց

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Քաղաքականություն

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

Քաղաքականություն

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում