Ինչո՞ւ ֆինանսավորման պայմաններում գործը չի արվել. Փաշինյանն անդրադարձել է Մեղրիի մանկապարտեզի խնդրին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մտահոգությունը հայտնեց այն հարցի կապակցությամբ, որ Մեղրի քաղաքում դեռ 2018 թվականին խոստացված մանկապարտեզը շահագործման չի հանձնվել: Այնինչ՝ ֆինանսավորումը եղել է:

«Ուզում եմ անդրադառնալ Մեղրի քաղաքի մանկապարտեզին: Դեռ 2018 թվականին Մեղրի քաղաքում խոստում եմ տվել մանկապարտեզի հետ կապված: Շինարարության համար միջոցներ է հատկացրել «Իմ քայլը» հիմնադրամը: Ինձ համար տհաճ անակնկալ է այն, որ մանկապարտեզը չի գործում: Ինչո՞ւ ֆինանսավորման պայմաններում գործը չի արվել: Լուսանկարներ են ուղարկել ինձ, խայտառակ պատկեր է: Հանձնարական եմ տվել փոխվարչապետ Մաթևոսյանին: Ես այս հարցը համարում եմ ինձ համար անձնական պատասխանատվություն, անկախ նրանից, թե ով է կապալառուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ աշխատանքների թերացման հարցի պարզաբանման պրոցեսից պետք է երեխաները չտուժեն: Նա հստակ հանձնարական տվեց՝ մանկապարտեզը պետք է շահագործման հանձնվի:

Հայերեն Русский

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Լեչե»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ՀՀ ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող է համարում ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատման մասին տեղեկությունները

Հայ-հնդկական համագործակցությունը հասցվել է նոր հանգրվանի բոլոր հնարավոր ուղղություններով․ Երևանում նշվեց Հնդկաստանի Հանրապետության օրը

Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի հրապարակումից

Նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյանը Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է Մոդիին

Փաշինյանն երկարաժամկետ անհրաժեշտություն է համարել Երևանի տրանսպորտային համակարգի զարգացումը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտգործնախարարին Հանրապետության օրվա առթիվ

Երգ, պար, թատերական խաղ․ ինչո՞ւ է «Hi Arev» խումբը նոր մոտեցումներ ցուցաբերում

Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Վարչապետն արձագանքել է ուժային և այլ պաշտոններում կանանց նշանակման առնչվող խոսակցություններին