Կառավարությունը 11.8 մլրդ դրամ հատկացրեց մի շարք ավտոճանապարհների հիմնանորոգման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հուլիսի 14-ին կայացած նիստում որոշում կայացրեց ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարութանը պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 11.8 մլրդ դրամ: Հարցը ներկայացնելիս` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ գումարը կուղղվի 2 միջպետական, 6 հանրապետական, 4 մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը:

«Այս գումարի շրջանակում նախատեսված աշխատանքների վերաբերյալ նախագծանախահաշվարկային փաստաթղթերն արդեն պատրաստ են: Նախագիծը հաստատելուց հետո մենք հնարավորություն կունենանք շատ արագ սկսել շինարարական աշխատանքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վաչե Տերտերյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց, թե կոնկրետ որ ճանապարհների մասին է խոսքը՝ Մ4 միջպետական նշանակության ճանապարհի 5 կմ հատված՝ Դիլաջանի ոլորաններ, հաջորդը Մ10 միջպետական նշանակության 8.3 կմ հատվածն է: Հանրապետական նշանակության ճանապարհներից են՝ Արարատի մարզի Մասիս-Ռանչպար հատվածը, հաջորդը՝ Դաշտավան-Զորակ-Սայաթ Նովա բնակավայրերի ճանապարհը, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը մայրուղուն միացնող ճանապարհահատվածը, Շիրակի մարզի Հ75 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15.1 կմ-անոց հատված, հաջորդը՝ Երերուքի տաճար տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.7 կիլոմետրանոց հատվածը, Ստեփանավան համայնքում 8.6 կմ հատվածը, Տ9-19 Հերհեր-Կարմրաշեն մարզային նշանակության ճանապարհը, Մ5 միջպետական նշանակության ավտճոնապահից դեպի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ բեռնային համալիր տանող 1.7 կմ ճանապարհահատվածը, Սյունիքի մարզի Լծեն ավտոճանապարհը:

Հայերեն Français

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Լեչե»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ՀՀ ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող է համարում ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատման մասին տեղեկությունները

Հայ-հնդկական համագործակցությունը հասցվել է նոր հանգրվանի բոլոր հնարավոր ուղղություններով․ Երևանում նշվեց Հնդկաստանի Հանրապետության օրը

Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի հրապարակումից

Նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյանը Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է Մոդիին

Փաշինյանն երկարաժամկետ անհրաժեշտություն է համարել Երևանի տրանսպորտային համակարգի զարգացումը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտգործնախարարին Հանրապետության օրվա առթիվ

Երգ, պար, թատերական խաղ․ ինչո՞ւ է «Hi Arev» խումբը նոր մոտեցումներ ցուցաբերում

Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Վարչապետն արձագանքել է ուժային և այլ պաշտոններում կանանց նշանակման առնչվող խոսակցություններին