Հասարակական

Team Telecom Armenia-ի գերհզոր NGN ցանցն արդեն հասանելի է Մեծամորում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Team Telecom Armenia-ն շահագործման հանձնեց գերհզոր NGN (Next Generation Network) ցանցը Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։ Օպտիկամանրաթելային գերժամանակակից տեխնոլոգիայով այս ցանցը կառուցելու համար պահանջվել է 3 ամիս։ Կայծակնային արագության ինտերնետ ապահովող այս ցանցից այժմ կարող են օգտվել Մեծամոր համայնքի ավելի քան 3000 բնակարանների բնակիչներ՝ միանալով Team-ի Cosmo փաթեթներին։

Ջերմուկ, Քաջարան, Հրազդան քաղաքներից ու Գնդեվազ գյուղից հետո սա Հայաստանում հինգերորդ բնակավայրն է, որն ամբողջովին վերազինվել է նորագույն ցանցով։ Առաջիկա ամիսներին կավարտվեն աշխատանքները նաև Արմավիր, Կապան ու Իջևան քաղաքներում։

«Մեծամորը մեր երկրի արդյունաբերական ամենամեծ քաղաքներից մեկն է, որն ունի նաև տեխնոլոգիական ուղղությամբ զարգանալու պոտենցիալ։ Հուսով եմ՝ տարածաշրջանում եզակի այս ցանցի առկայությունը խթան կդառնա քաղաքում ՏՏ ընկերությունների ստեղծման ու այդ ոլորտի մասնագետների ավելացման համար», - նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Մեծամոր քաղաքի բնակիչները Team Telecom Armenia-ի ինտերնետ ցանցին միանալու համար կարող են լրացնել առցանց հայտ, գրել հաղորդագրությունընկերությանֆեյսբուքի պաշտոնական էջին, զանգահարել100 անվճար համարին կամ մոտենալ վաճառքի և սպասարկման կենտրոններ։ Ի դեպ, Մեծամոր քաղաքում արդեն գործում է Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը (հասցե՝ ք. Մեծամոր, 1-ին թաղամաս 24/2 շենք)։

NGN ցանց ունեցող համայնքների, ինչպես նաև Երևանի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բնակիչներին հասանելի են «տիեզերական» COSMO փաթեթները, որոնց ինտերնետի արագությունը հասնում է մինչև 1000 Մբ/վ: Փաթեթները ներառում են նաև TEAM TV ծառայություն, բջջային և ֆիքսված հեռախոսակապ։

Հայերեն Español

Ժերար Դեպարդյեն մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգությունների մեջ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը և երկկողմ հարաբերությունները

Ալկոհոլային խմիչք արտադրողները Վրաստանի դեսպանությունից պահանջում են պարզաբանել հայկական բեռնատարների համար ստեղծվող խոչընդոտների պատճառը

ՀՀ ԳԱԱ-ն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի» հայցման 2025թ. հայտերի մրցույթ

Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգման աշխատանքին

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է

Ուիթքոֆը հայտնել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գլխավոր հարցերի մասին

Հայաստանը 2026 թվականին կհյուրընկալի «Մշակութային ուղիներ» 15-րդ խորհրդակցական համաժողովը

«Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում». 100-ից ավելի թանգարաններ նշում են Թանգարանների միջազգային օրը

Աշխատակիցը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար