Հասարակական

Հրշեջները մարել են Արարատի մարզի Նորամարգ գյուղում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Արարատի մարզի Նորամարգ գյուղում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 12-ին, ժամը 17։31-ին ահազանգ է ստացել, որՆորամարգ գյուղի Ազատության փողոցում այրվում է ոչ բնակելի տնակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցի 1-ին նրբանցքի չբնակեցված վագոն-տնակներից մեկում։

Նվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին, մարվել` 18:15-ին: Այրվել է վագոն-տնակի ներքին երեսպատումը (մոտ 16քմ)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում