Մշակույթ

Մեկնարկել է «Լավագույն գրադարան» մրցույթը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Լավագույն գրադարան» մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ «Լավագույն գրադարան» անվանակարգում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԽնկոԱպորանվան ազգային մանկական գրադարանից, «Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների որակի բարելավումը, ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը:

«Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները:

Մրցույթին ներկայացված հայտերը գնահատում է մասնագիտական հանձնաժողովը:

Մրցույթն անցկացվում է չորս փուլով.

*Հայտերի ընդունում

* Հայտերի քննարկում և գնահատում

*Արդյունքների ամփոփում

*Մրցանակների հանձնում

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում.

  1. «Լավագույն համայնքային գրադարան»
  2. «Լավագույն մարզային գրադարան»
  3. «Լավագույն նորարար գրադարան»
  4. «Լավագույն գիտակրթական գրադարան»
  5. «Լավագույն մասնագիտական գրադարան»

Մրցույթի մասնակցության հայտերը և պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել «[email protected]» հասցեին մինչև 2022թ. օգոստոսի 31-ը ներառյալ:

Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով:

Պարգևատրման արարողությունը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ներկայացվում է «Լավագույն գրադարան» մրցույթի մասնակցության հայտաձևը և կարգը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում