«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով ցուցահանդեսը կբացվի և՛ Երևանում, և՛ Թբիլիսիում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարության միջև կնքվել է հուշագիր՝ մշակույթի ոլորտում 2022-2024 թվականների համագործակցության վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ստորագրող կողմերն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարի առաջին տեղակալ Կախա Սիխարուլիձեն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է Կախա Սիխարուլիձեի գլխավորած պատվիրակությանը, և մինչ հուշագրի ստորագրումը ամփոփել վերջին անգամ Վրաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքները: Նախարարի տեղակալը մասնավորապես ընդգծել է հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում անցկացված միջոցառումները՝ երգի, պարի, նկարչության, կինոյի ոլորտներում, և փոխադարձ այցելությունների կարևորությունը: Ա. Խզմալյանը հատկապես կարևորել է Ջավախքում իրականացված «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական պլեներ-փառատոնը և տեղեկացրել, որ համանուն ցուցահանդեսը կբացվի և՛ Երևանում, և՛ Թբիլիսիում:

Նա անդրադարձել է նաև հուլիսի 10-ին մեկնարկած «Ոսկե ծիրան» փառատոնին՝ նշելով, որ ապահովված է նաև վրաց կինոգործիչների ակտիվ ներկայությունը: Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ հաջորդ տարի Հայաստանում տոնվող Կինոյի 100-ամյակի շրջանակում համագործակցությունն ավելի մեծ ծավալներ կընդգրկի՝ որպես համատեղ գաղափարների իրականացման լավ առիթ:

Կախա Սիխարուլիձեն շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և որպես փոխգործակցության առաջընթացի կարևոր բաղադրիչներ՝ ընդգծել է մշակույթի, մարդկանց, ոսկե միջինների, ըմբռնման պարտադիր առկայությունը:

Հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդես է եկել նաև ապագայում միասնական նախագծերի իրականացման առաջարկներով:

Առաջին անդրադարձը վերաբերում էր Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնմանը, որը գտնվում է Ջավախքում: Ըստ փոխնախարարի՝ հայկական կողմը պատրաստակամ է ցուցաբերել փորձագիտական աջակցություն: Ա. Խզմալյանը հնարավոր է համարել գործընթացում մասնավոր ռեսուրսների ընդգրկումը:

Առաջարկների ցանկում էին նաև միասնական ջանքերի գործադրմամբ Եվրոպական խորհրդում մշակութային երթուղիների մշակումը, երկու երկրների Գեղարվեստի ակադեմիաների միջև համագործակցության սերտացումը, մշակութային փոխադարձ այցելությունները և այլն:

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում մշակել ծրագրերի իրականացման ժամանակացույց և գործողությունների պլան ու անցնել հստակ քայլերի:

Հայերեն Español Русский

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից