Պաշտոնական

ՀՀ ԱԺ փոխնախագահը մի շարք երկրների դեսպաններին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ փոխնախագահը մի շարք երկրների դեսպաններին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին եւ Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, դեսպանների խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումներն ու հատուկ ներկայացուցիչների վերջին` չորրորդ հանդիպման արդյունքում ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունները:

Քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում