Քաղաքականություն

Շվեդիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ երկու երկրների ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել

1 րոպեի ընթերցում

Շվեդիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ երկու երկրների ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 10-ին նշվում է Շվեդիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատման 30-ամյակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես նշված է Հայաստանում Շվեդիայի դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում, Շվեդիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել՝ Շվեդիայի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն իր նամակում խորին երախտագիտություն է հայտնել երկու երկրների բարեկամության և համագործակցության համար և հույս հատնել շարունակելու երկկողմ լավ հարաբերություններն ու համագործակցությունը։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում նշել է, որ երկկողմ համագործակցությունը նոր թափ է հավաքել՝ շնորհիվ Շվեդիայի երկարաժամկետ հանձնառության՝ աջակցելու և նպաստելու երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խթանելու երկու երկրների միջև համագործակցությունը բոլոր ձևաչափերում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում