Երևանում հաջորդ տարի նախատեսվում է անցկացնել դուդուկահարների միջազգային փառատոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հաջորդ տարի նախատեսվում է անցկացնել դուդուկահարների միջազգային փառատոն, որը կկրի «Ջիվան Գասպարյան» խորագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 6-ին Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողության ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Ես համամիտ եմ այն կարծիքի հետ, որ Ջիվան Գասպարյանի նվագը նաև աղոթք է: Իզուր չէր, որ նա հանրության կողմից արժանացավ «Դուդուկի արքա» տիտղոսին: Եվ նախարարությունը ծրագրում է հաջորդ տարի կազմակերպել դուդուկահարների միջազգային փառատոն «Ջիվան Գասպարյան» խորագրով»,-ասաց նախարարը:

Փոխնախարար Արա Խզմալյանն էլ հավելեց, որ հիշատակի պահպանման ամենաճշգրիտ և ամենաարդյունավետ ճանապարհն այն կենդանի պահելն է: «Ջիվան Գասպարյանն այն մարդն է, ով իր գիտակցական ամբողջ կյանքը նվիրել է մեր ծիրանափողի՝ ամենաազգային գործիքի հանրայնացմանն ու միջազգայնացմանը: Ես կարծում եմ, որ նրա վաստակի ու անցած ուղու հանդեպ ամենամեծ գնահատականը կլինի հենց իր անվամբ դուդուկահարների միջազգային փառատոն ունենալը: Քանի որ դուդուկն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, շատ կարևոր է, որ Հայաստանը ունենա միջազգային նախագիծ, որով պարբերաբար ամեն տարի կհաստատի այդ գործիքի սեփականատեր լինելը»,- ասաց Խզմալյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ փառատոնը Ջիվան Գասպարյանի անունով կոչելը ամենամեծ հատուցումը կլինի վարպետի կատարած գործին: Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն նաև այս գործիքի մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը նպաստող համաժողովներ, քննարկումներ, հրատարակություններ և այլն:

Փոխնախարարը նշեց, որ փառատոնի գաղափարը ներկայացնում են առաջին անգամ: Այն կքննարկվի նաև վարպետի ընտանիքի անդամների հետ:

Հայերեն English Français Русский

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից