Հանրային քննարկման ներկայացվեց Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագիծը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը համատեղ կազմակերպեցին Ապատեղեկատվության դեմ պայքարի ՀՀ ազգային ռազմավարության նախագծի հանրային ներկայացում-քննարկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռազմավարության գլխավոր նպատակն է ապահովել ՀՀ կառավարության պատշաճ արձագանքն ընդդեմ ապատեղեկատվության՝ կանխարգելելով, նվազեցնելով ու չեզոքացնելով ապատեղեկատվության ռիսկերը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի խոսքով՝ այս նպատակով առանձնացրել են 3 հիմնական գերակա ուղղություններ: Առաջին գերակա ուղղությունն է հզորացնել ՀՀ ինստիտուտների կարողությունը՝ ապատեղեկատվությունը կանխելու, հայտնաբերելու, արձագանքելու և վերլուծելու նպատակով:

Երկրորդ ուղղությունը, որի վրա խարսխվում է ռազմավարությունը, փոխգործակցության բարելավումը և մասնավոր հատվածի մոբիլիզացումն է:

«Մեծ դեր ենք հատկացրել մասնավոր բիզնեսին, հատկապես ՏՏ-ում ներգրավված ընկերություններին, որոնք էական դեր կարող են ստանձնել հատկապես արհեստական բանականությունը օգտագործելու, առաջնային նորարարական գործիքներ ստեղծելու հարցում: Դրանք կարող են օգնել, որպեսզի և՛ կառավարությունը, և՛ քաղաքացիները արագ հայտնաբերեն կեղծ լուրերը, թացը չորից տարբերեն և դրանց հանդեպ արագ դիմակայություն ձևավորեն»,- նշեց Դոյդոյանը:

Ռազմավարության երրորդ ուղղությունն է մեդիաազատությունների ու մեդիագրագիտության վերաբերյալ կրթության մակարդակի բարձրացումը ՝ ձևավորելով ապատեղեկատվության հանդեպ հանրային դիմակայությունը: Դա ենթադրում է մեդիագրագիտության տարածման պետական ռազմավարության մշակման աշխատանքների համակարգում, մեդիագրագիտության ինտեգրում հանրակրթության մեջ, ուսուցչների վերապատրաստումներ, հանրակրթությունից դուրս մնացած խմբերի հետ աշխատանք, հանրային և համայնքային ծառայողների վերապատրաստումներ և կարողությունների զարգացում:

«Այս նախաձեռնությունը երկամյա ժամանակահատվածի համար է մշակված, և վստահ ենք, որ երկու տարի անց, երբ արդեն կամփոփենք արդյունքները, մենք հպարտությամբ կկարողանանք արձանագրել, որ այն իսկապես որոշակի ազդեցություն է ունեցել մեր երկրում: Կարծում եմ մեր քաղած դասերը ուսանելի կլինեն նաև մեր հարևան երկրների համար»,- ընդգծեց Դոյդոյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշեց, որ մեր օրերում ապատեղեկատվությունը մեծագույն մարտահրավեր է, և այդ խնդրին բախվում են բոլոր երկրները: «Ողջունելի եմ համարում միասնական հարթակի ստեղծումը և կարծում եմ, որ բոլոր ռեֆորմներում և բոլոր ռազմավարություններում քաղաքացիական հասարակության ներգրավումը միայն օգուտ է տալիս և ավելի լավարկում է ռազմավարությունը»,- նշեց Հարությունյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց բոլորին իրենց նախաձեռնությանը միանալու համար:

«Համոզված եմ, որ միասին կարող ենք մշակել պրակտիկ և արդյունավետ գործիքակազմ, ռազմավարություն, որը կօգնի առաջիկա 1-2 տարիներին դրական տեղաշարժ արձանագրել այս ոլորտում»,- ասաց Ծառուկյանը:

Հայերեն English Español Français

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ