Հասարակական

ՀՀ ԱԻՆ-ը Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում պայթուցիկ սարքերի  տեղադրման մասին տեղեկություն է ստացել

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԻՆ-ը Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում պայթուցիկ սարքերի  տեղադրման մասին տեղեկություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 4-ին, ժամը 17։15-ին տեղեկություն է ստացել, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ևՉինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատներում պայթուցիկ սարք է տեղադրված:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նշված հասցեներով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մեկական մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը,Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը, ինչպես նաև Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում