Քաղաքականություն

Հայաստանն ու Հնդկաստանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Հնդկաստանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի շարք բնագավառներում հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ավարտին ստորագրվել են նիստի համաձայնեցված արձանագրություն և փոխըմբռնման հուշագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ավարտին ստորագրվել են նիստի համաձայնեցված արձանագրությունը և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում