Հասարակական

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել ՀՀ տարբեր տարածքներում հայտնաբերված 13 օձերին

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել ՀՀ տարբեր տարածքներում հայտնաբերված 13 օձերին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 1-3-ը 13 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, օձեր նկատվել են Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Ջրվեժ, Զովունի, Վայոց ձորի մարզի Գետափ, Արենի, Մալիշկա և Ձորաղբյուր գյուղերում։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 3 շահմար, 3 սահնօձ, 3 իժ, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում