Հասարակական

Հրշեջները մարել են Գյումրիում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Գյումրիում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 1-ին, ժամը 15:22-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Արագած 7-րդ թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի (չբնակեցված) փակ պատշգամբում կրակ է նկատվում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:41-ին, մարվել՝ 15:51-ին:

Այրվել են բնակարանի (սեփականատեր՝ Կ․ Հ․) պատշգամբի դուռը, բազմոցը՝ մասամբ, հագուստ և շրիշակ (մոտ 2 գծամետր)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում