Պաշտոնական

Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ամփոփվել են 2023-2025-ի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի շուրջ քննարկումները

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ամփոփվել են 2023-2025-ի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի շուրջ քննարկումները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը զեկուցել են ՄԺԾԾ նախագծի շուրջ քննարկումների ամփոփման մասին: Նշվել է, որ 2023-2025թթ. ՄԺԾԾ-ում նախանշվում են ՀՀ կառավարության ծրագրով արձանագրված թիրախներին հասնելու գերակայություններն ու միջոցառումները, այդ թվում՝ սոցիալական պաշտպանության, կրթության, առողջապահության և մյուս ոլորտներում: Այս համատեքստում ներկայացվել են ՄԺԾԾ հարկաբյուջետային շրջանակը, մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները, ՄԺԾԾ ծախսային չափաքանակների շրջանակում գերատեսչական հայտերը, ինչպես նաև 2022թ. լրացուցիչ կապիտալ ծախսային ծրագրերի առաջարկները:

Ըստ աղբյուրի՝ վերոնշյալ թեմաների շուրջ մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության թիրախների իրագործմանը, զարգացման ծրագրերին վերաբերող և այլ հարցեր:

«Վարչապետը հանձնարարել է գերատեսչությունների ղեկավարներին հետևողական լինել, որպեսզի 2022թ. պետբյուջեով նախատեսված ընթացիկ և կապիտալ ծախսերը լիարժեքորեն իրականացվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ առաջիկայում նախատեսվում է 2022թ. երկրորդ եռամսյակում պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում