Կներդրվի հայտարարագրման և բարեվարքության նոր էլեկտրոնային համակարգ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տեսանկյունից հաջողված կոռուպցիայի կանխարգելումը իրենից ենթադրելու է նորարական այն բոլոր գործիքների և մեխանիզմների օգտագործումը, որոնք հնարավոր կդարձնեն չեզոքացնելու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը հենց ծագման վայրում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարագրման և բարեվարքության նոր էլեկտրոնային համակարգերի ներդրման վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնած համատեղ աշխատանքային քննարկմանը այս մասին ասաց Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:

«Այս առնչությամբ նորություն չէ ասել, որ պաշտոնատար անձանց գույքային դրության ստուգման գործընթացը ամբողջությամբ ստուգվում է ժամանակից թվային և էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով: Հայտարարագրման համակարգը, որը այս պահին կա և շահագործվում է հանձնաժողովի կողմից, մշակվել և ներդրվել է դեռևս 2011 թվականին»,- ասաց Հարությունյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացմամբ՝ տվյալների ծավալը, որոնք հավաքագրվում են հանձնաժողովի կողմից, ենթադրում են արդյունավետ կառավարում, որը ֆիզիկական տարածքում մարդկանց միջոցով իրականացնելու տեսանկյունից պահանջում է բավականին մեծ ռեսուրսներ և նույնիսկ այդ ռեսուրսների առկայության պարագայում չկա վստահություն, թե որքանով դա օգտակար կլինի:

«Որպես խնդիր տվյալների արդյունավետ կառավարման, դրանց մշակման, դրանց մշակման արդյունքում առավել օգտակարություն ստանալու համար հենց դիմում ենք թվային և տեղեկատվական տեխնոլոգիաներին: Համակարգը, որը նախագծվել է առայժմ որպես տեխնիկական առաջադրանք, իրենից ներկայացնում և հիմնվում է հիմնականում ժամանակակից տեխնոլոգիաների կողմից տրված հնարավորությունների միջոցով, մասնավորապես՝ ալգոռիթմերի միջոցով, ավտոմատացված կերպով որոշումների կայացման և երբեմն նաև արհեստական բանականության օգտագործման միջոցով, որոնք իսկապես պետությանը հուշում են հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին: Այս տեսանկյունից հանձնաժողովը գրեթե մեկ տարվա ընթացքում ուսումնասիրել է արդեն գոյություն ունեցող նմանատիպ համակարգերը, դրանց ֆիզիկական, ինչպես նաև տեխնիկական հնարավորությունների տեսանկյունից, թե ինչպես են գործող համակարգերը արդյունավետ ապահովում տվյալների հավաքագրումը, ինչպես է տեղի ունենում այդ տվյալների մթերումը, ինչ սկզբունքով է տեղի ունենում տվյալների մշակումը, ինչ սկզբունքով են ստացվում հաշվետվությունների և տեղեկությունների արդյունքները և ամենակարևորը՝ ինչպես է առհասարակ ապահովվում պետության կողմից մարդու վերաբերյալ հավաքագրված տվյալների անվտանգությունը և անհատական տվյալների պաշտպանությունը»,- եզրափակեց Հարությունյանը:

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա