Հասարակական

Փրկարարները մարել են ասֆալտի գործարանում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Փրկարարները մարել են ասֆալտի գործարանում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունիսի 28-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Աերացիա թաղամասի ասֆալտի գործարանում (բաց տարածքում) այրվում է հանքաձյութի ցիստեռն (20 տ), մոտակայքում առկա են մազութով լի տակառներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի 47/3 հասցեում գործող ասֆալտի գործարանում:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:47-ին, մարվել՝ 15:53-ին: Այրվել է ցիստեռնից արտահոսած յուղը (մոտ 2 քմ)»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում