Մարզպետը խրախուսել է դպրոցական շարադրության մրցույթի երեք լավագույն աշխատանքների հեղինակներին

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել եւ խրախուսել է «Պարտաճանաչ զինվոր» խորագրով շարադրության մրցույթի երեք մրցանակակիրներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ 2022 թվականի մայիսի 6-12-ը մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների 12-րդ դասարանների արական սեռի աշակերտների միջեւ անցկացվել է «Պարտաճանաչ զինվոր» խորագրով շարադրության մրցույթ, որին մասնակցել են մարզի բոլոր հանրակրթական դպրոցները։ Մրցույթի դպրոցական փուլում հաղթող ճանաչված շարադրություններից, ըստ մրցույթի արդյունքներն ամփոփող հանձնաժողովի, լավագույն են ճանաչվել երեք աշխատանք, որոնք էլ արժանացել են համապատասխան մրցանակների։ Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Գեւորգ Կիրակոսյանի աշխատանքն արժանացել է առաջին, Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտ Գառնիկ Վարդանյանի աշխատանքը՝ երկրորդ, Այգուտի միջնակարգ դպրոցի աշակերտ Մայիս Մարգարյանի աշխատանքը՝ երրորդ մրցանակի։

Մարզպետը շնորհավորել է շարադրության մրցույթի հաղթողներին՝ հետաքրքիր եւ բովանդակալից ստեղծագործական աշխատանքներ ներկայացնելու համար, եւ հույս հայտնել, որ նրանք կլինեն մեր բանակի այն զինվորները, ովքեր իրենց երազած զինվորի կերպարի շուրջ շարադրել են լավագույն զինծառայողին բնութագրող խոսքեր։

«Ես ուրախ եմ, որ ունենք ձեզ նման խելացի աշակերտներ, ուրախ եմ, որ ունենք այնպիսի մանկավարժներ, ովքեր իրենց սաների մեջ սերմանում են հայրենասիրություն ու հայրենիքի հանդեպ մեծ պատասխանատվություն։ Ողջունելի է, որ դեռեւս ծառայության չմեկնած՝ արդեն պատկերացում ունեք իսկական զինվորի կերպարի մասին։ Ես վստահ եմ, որ նման գիտելիքներով դուք կկարողանաք պատշաճ կազմակերպել ձեր ծառայությունը եւ ձեր օրինակով նաեւ վարակել ձեր ծառայակից ընկերներին»,- ասել է Կարեն Սարգսյանը։

Մրցանակակիր երեք շրջանավարտները խրախուսվել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը