ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստին:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, նշելով, որ նիստին մասնակցում են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և այլք:
Նիստում ներկայացվում է հիմնադրամի 2021 թվականի գործունեության հաշվետվությունը: