Հասարակական

Գլինկայի փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 5 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածք է ստացել

1 րոպեի ընթերցում

Գլինկայի փողոցում  գտնվող ավտոտեխսպասարկման կետում   ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 5 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել հինգ քաղաքացի:

«Արմենպրես»-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ վիրավորները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:

«Այրվածքներ ստացած անձանցից մեկը մեքենայի վարորդն է, մյուս չորսը՝ ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները»,-տեղեկացրին ԱԻՆ-ից:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 24-ին ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում