Պաշտոնական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԶԲ խորհրդի նիստին

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԶԲ խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) խորհրդի հերթական նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են ԵԶԲ տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև նոր անդամների ԵԶԲ անդամակցության կանոնակարգը:

Փոխվարչապետը նիստի ընթացքում կարևորել է 2022-2026 թվականների համար Հայաստանի հետ համագործակցության ԵԶԲ ռազմավարության ընդունումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում