Երևանում ներկայացվել է գերմանացի պրոֆեսոր Զիգֆրիդ Զիգիզմունդի «Հայկական պանորամա. բնություն, մարդիկ, մշակույթ» գիրքը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Գյոթինգենի «Գեորգ-Աուգուստ» համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Զիգֆրիդ Զիգիզմունդի «Հայկական պանորամա. բնություն, մարդիկ, մշակույթ» գրքի շնորհանդեսին:

Միջոցառմանը, որը կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, ներկա են եղել նաև բուհի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, գիրքը տպագրվել է «Volkswagen» միջազգային հետազոտական հիմնադրամի աջակցությամբ՝ 2019 թ. մեկնարկած «Քարը հայկական ճարտարապետության մեջ» խորագրով ծրագրի շրջանակում, որը նվիրված էր քարե շինությունների և հայկական ժառանգության պահպանմանը:

«ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է ներկաներին և անձամբ հեղինակին հայագիտական այս կարևոր աշխատության համար, որը միավորել է ինչպես կրթության, այնպես էլ գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին:

Փոխնախարարը նկատել է՝ Զիգֆրիդ Զիգիզմունդը շարունակել է գերմանացի հայասերների ու հայագետների գործը, որոնց անունները երախտագիտությամբ են հիշվում՝ Հայնրիխ Հյուբշման, Յոզեֆ Մարկվարտ, Պաուլ Յունգման, Թեսսա Հոֆման, Հերման Գոլց, Ֆոլկմար Գանցհորն և այլք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հուսով ենք՝ վաստակաշատ գիտնականը կշարունակի հայ մշակույթի ուսումնասիրման և տարածման ուղղությամբ իր աշխատանքները, և մենք առաջիկայում ևս կունենանք առիթներ՝ մասնակցելու նոր ու հետաքրքիր աշխատությունների շնորհանդեսների: Հատկապես կարևորում եմ այն հանգամանքը, որ աշխատանքներն իրականացվում են հայաստանյան լավագույն բուհերից մեկի՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համագործակցությամբ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Ըստ աղբյուրի՝ «Հայկական պանորամա. բնություն, մարդիկ, մշակույթ» խորագրով գիրքը ներկայացնում է Հայաստանի ու հայ ժողովրդի հետաքրքրաշարժ կողմերը՝ հնարավորություն տալով օտարներին բացահայտելու Հայաստանը, ծանոթանալու մշակույթին, բնաշխարհին, բնակչությանը, բնական ու պատմամշակութային հուշարձաններին և այլն:

«Ինչպես ներկայացրել է հեղինակը՝ Զիգֆրիդ Զիգիզմունդը, գիրքը նախատեսված էր հրատարակել որպես գիտական աշխատություն, հետո որոշվել է լայնացնել շրջանակը՝ ներառելով ուսումնասիրման տարբեր ոլորտներ: Պրոֆեսորը շնորհակալություն է հայտնել աջակիցներին, հայ մասնագետներին՝ ջանքերի ներդրման և հաջող ավարտի համար»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Նշվում է, որ գիրքն անդրադառնում է նաև Հայաստանի երկրաբանական էվոլյուցիային, հնագիտական ժառանգությանը, հոգևոր և աշխարհիկ ճարտարապետությանը, գինեգործությանն ու կենսապահովման մշակույթի այլ ոլորտներին: Ինչպես նաև ներկայացված է 100 պատճառ, թե ինչու պետք է սիրել Հայաստանը:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն