Պաշտոնական

Մհեր Գրիգորյանը կմասնակցի Ղազախստանում կայանալիք Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին

1 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանը կմասնակցի Ղազախստանում կայանալիք Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՒՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կմասնակցի հունիսի 23-25-ը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից, նման որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին կներկայացնի հաշվետվություն Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում