Հրշեջները մարել են Եղվարդի ավտոտնակներից մեկում բռնկված հրդեհը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 21-ին, ժամը 17։59-ին ահազանգ է ստացել, որ Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակի տանիքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։27-ին, մարվել՝18:51-ին: Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 9 քմ) և ներսում կուտակած վառելափայտ (մոտ 3 խմ):