Հասարակական

Ավտոմեքենան ընկել է Շահումյան գյուղի ջրատարը. կա մեկ զոհ և երկու վիրավոր

1 րոպեի ընթերցում

Ավտոմեքենան ընկել է Շահումյան գյուղի ջրատարը. կա մեկ զոհ և երկու վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 20-ին, ժամը 17։55-ին ահազանգ է ստացել, որ Շահումյան գյուղում ավտոմեքենան ընկել է ջրատարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ «VAZ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը։

Ուղևորներ Ս․ Բ․-ն և Ս․ Մ․-ն (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Կ. Մ․-ի դին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում