ՌԴ-ն վերացրել է ցամաքային սահմանով ՀՀ քաղաքացիների մուտքի բոլոր սահմանափակումները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը վերացրել է ցամաքային սահմանով ՀՀ քաղաքացիների մուտքի բոլոր սահմանափակումները, ինչը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական կապերի զարգացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Մինսկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Կառավարության որոշման համաձայն՝ հանվել են ՀՀ քաղաքացիների՝ ցամաքային ճանապարհով ՌԴ տարածք մուտքի բոլոր սահմանափակումները։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկայում զբոսաշրջային հոսքերը կվերականգնվեն, և դա շատ կարևոր է Հայաստանի ու Ռուսաստանի բնակիչների համար»,- նշել է Միշուստինը:

ՌԴ վարչապետը նաև ընդգծել է, որ ռուսական կողմը Ռուսական կողմը առաջնահերթություն է տալիս Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

«Փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ակտիվորեն իրականացվում են գործնական աշխատանքներ: (խմբ. ՌԴ, Հայաստան, Ադրբեջան): Հերթական հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ»,-նշել է Միշուստինը:

Հայերեն English Français Русский

Էրդողանը հանդիպել է Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պայքարել նացիզմի վերականգնման փորձերի դեմ

Բաքվի դատարանը հրաժարվել է փոխել ԼՂ նախկին պաշտոնյաների խափանման միջոցը

«Թել-Սել» ԲԲԸ-ի բաժնետոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում. ներդրումային նոր հնարավորություններ

Իսրայելի պաշտպանության բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել Հորդանանի արևմտյան ափին

ԵՊՀ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Բաքվի հանցավոր ռեժիմը հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը. ԵԽ պատգամավորը Փարիզին կոչ է անում արձագանքել

Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին

ՀՀ փոխվարչապետը և Իրանի դեսպանը մտքեր են փոխանակվել համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի և տարածաշրջանային զարգացումների շուրջ