Հասարակական

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կա տուժած

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 19-ին, ժամը 00։02-ին ահազանգ է ստացել, որ Ծովազարդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին, բախվել են ЗиЛ մակնիշի բեռնատարը (կունգ) (վարորդ՝ Գ․ Ս․) և«ВАЗ- 2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1989 թ․), ինչի հետևանքով վերջինիս վարորդը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է Գավառի բժշկական կենտրոն։

Նշվում է, որ հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում