Հասարակական

Հանդիսավոր արարողությամբ դիպլոմներ հանձնվեցին գիտական աստիճան ստացած ԵՊՀ շրջանավարտներին

5 րոպեի ընթերցում

Հանդիսավոր արարողությամբ դիպլոմներ հանձնվեցին գիտական աստիճան ստացած ԵՊՀ  շրջանավարտներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի գիտական աստիճան ստացած մի խումբ շրջանավարտների հունիսի 15-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ավարտական դիպլոմներ տրվեցին: Դիպլոմները հանձնեցին ՀՀ պաշտպանության նախարար, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանն ու ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիսավոր արարողությանը Հովհաննես Հովհաննիսյանը, դիմելով շրջանավարտներին, ասաց, որ նրանց պետք է համակի հպարտության զգացումը, քանի որ կրթական ու գիտական փառավոր պատմություն ունեցող Մայր բուհում անցկացրած տարիները եղել են ոչ միայն մասնագիտություն ստանալու, այլև ինտելեկտուալ բացահայտումների, անթիվ ձեռքբերումների, անմնացորդ նվիրումի և որպես քաղաքացի լիարժեք ձևավորվելու ժամանակաշրջան:

«Ձեր գործունեությամբ դուք պետք է նպաստեք ավելի արդար, կիրթ հասարակություն, առավել հզոր ու բարեկեցիկ երկիր ձևավորելու գործին: Պետք է միշտ հիշել, որ մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ են գիտելիք, հմտություն, երևակայություն և ստեղծագործականություն»,-շեշտեց ռեկտորը և հավելեց՝ գիտության ոլորտի ֆինանսավորման նշանակալի ավելացման կառավարության որոշումը, ԵՊՀ-ում իրականացված բարեփոխումներն ու նոր ծրագրերը վկայում են, որ մեր երկրում գիտությամբ զբաղվելը պատվաբեր է:

Նա շեշտեց, որ ապագայի կերտման ճանապարհին ԵՊՀ-ն շրջանավարտների գործընկերն ու աջակիցն է լինելու:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ նշեց, որ պետք է երախտապարտ լինել նրանց, ովքեր հիմնադրել են ԵՊՀ-ն 103 տարի առաջ, այն սերունդներին, որոնք ներդրում ունեն համալսարանի կայացման, զարգացման ու միջազգային ճանաչման գործում: «Վստահ եղեք, որ կրթությունն է ամենակարևոր ոլորտը: Բոլոր խնդիրների լուծման բանալին թաքնված է ճիշտ կրթության մեջ, որն սկսվում է մանկապարտեզից, իսկ դուք երկրի մտավոր, ինտելեկտուալ ու լայն իմաստով անվտանգության երաշխավորներն եք»,-ասաց նախարարը:

Շրջանավարտներին շնորհավորելու էր եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ԵՊՀ-ն ավարտելը շատ կարևոր իրադարձություն է յուրաքանչյուր ուսանողի կյանքում: «Ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք խնդիր ենք առաջադրել, որ առնվազն երեք հայաստանյան բուհ պետք է տեղ գտնի բուհերի միջազգային վարկանիշի առաջին 200 հորիզոնականում: ԵՊՀ-ն այդ ցուցանիշի ապահովման հավակնորդներից է: Կրթությունը և կրթության ոլորտի բարեփոխումները ամենառազմավարական լուծումն են, որ պետք է զարգացնի Հայաստանի կառավարությունը: Կարևոր է, որ նմանատիպ միջոցառումները ոչ միայն օգտագործենք միմյանց շնորհավորելու, այլև մեր առաջիկա անելիքները ճշգրտելու, օրակարգի իրականացման համար եռանդով տոգորվելու համար»,-շեշտեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի հուշամեդալներ և շնորհակալագրեր հանձնեց ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչների՝ ևս մեկ անգամ շնորհավորելով թե՛ շրջանավարտներին, թե՛ դասախոսներին:

Բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ ասաց, որ միջոցառման պատվավոր հյուրն է հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը։ Ռեկտորը հայտարարեց, որ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ Փաթափությանին տրվում է ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում:

Փաթափությանը խոստովանեց, որ շատ շոյված է նման վերաբերմունքից ու ընդունելությունից: Նա ասաց, որ իր համար մեծ պատիվ է Հայաստան վերադառնալը, երկիր, որը մեծ հոգի ունի: «Եթե 18 տարեկանում, երբ ես մեկնեցի ԱՄՆ, ինձ ասեին, որ կարժանանամ Նոբելյան մրցանակի և կկանգնեմ այստեղ, կկարծեի, որ կատակում են»,-ասաց նա:

Փաթափությանի խոսքով՝ հաջողության հասնելու կարևոր գրավականներից են կրթությունը, քրտնաջան աշխատանքը, նվիրված ուսուցիչներն ու դասախոսները: Նրա կարծիքով՝ պետք է հավատալ ուժերին, զբաղվել սիրած աշխատանքով ու նվիրվել դրան:

Երեկոն եզրափակվեց համերգային ծրագրով: Մշակութային համարներով հանդես եկան սիրված ու ճանաչված մշակութային գործիչներ, որոնց թվում՝ Տիգրան Մանսուրյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Գոռ Սուջյանը, Ջուլիանա Գրիգորյանը, Ռուսլան Էլյազյանը, դիրիժոր Հարություն Արզումանյանը։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում