Հասարակական

Անձրևաջուրը լցվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակելի, երկհարկանի շենքի նկուղները

1 րոպեի ընթերցում

Անձրևաջուրը լցվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակելի, երկհարկանի շենքի նկուղները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 14-ին, ժամը 16։54-ին ահազանգ է ստացել, որ անձրևաջուրը լցվում է Լեռնագոգ գյուղի բնակելի, երկհարկանի շենքի նկուղները․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարներն իրականացնում են ջրահեռացման և ջրալցման կանխարգելիչ աշխատանքներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում