Տնտեսություն

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալն աճել է 203%-ով. ՀՖԲ

2 րոպեի ընթերցում

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալն աճել է 203%-ով. ՀՖԲ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) 2022-ի մայիսի ամփոփ տվյալները 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների նկատելի աճ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ֆոնդային բորսայից՝ տեղեկացնելով, որմայիսին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 42.3 մլրդ դրամ:

«Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը մայիսին կազմել է ավելի քան 16,7 մլրդ ՀՀ դրամ՝ 2021 թ․-ի մայիսի համեմատ գրանցելով 203% աճ: Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 77 գործարք։

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի մայիս ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 486.8 մլրդ դրամ, որը 4.6%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան ավելի քան 3 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 272 գործարք։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը եղել է 104։

Ըստ աղբյուրի՝ ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 3.5 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ․-ի մայիսի համապատասխան ցուցանիշը 28%-ով։

Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով 35 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ ավելացել է 57%-ով՝ հասնելով 250.4 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 80 գործարք։

Ամսական տվյալների գրաֆիկները՝ այստեղ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում