Հասարակական

Հինգ մարդ է վնասվել Վանաձորում  տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով

2 րոպեի ընթերցում

Հինգ մարդ է վնասվել Վանաձորում  տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 10-ին, ժամը 16։06-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի «Ունիվերմագ» կոչվող հանրախանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում, բախվել են «Lada» (վարորդ՝ Լ․ Մ․, ծնված 1954 թ․) և «Mercedes C» (վարորդ՝ Մ․ Տ․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գ․ Ա․-ն (ծնված 1974 թ․), Ե․ Տ․-ն (ծնված 1995 թ․), Ա․ Ղ․-ն (ծնված 2020 թ․) և «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ «Lada» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ․ Հ․-ն (ծնված 2002 թ․) արգելափակվել է ավտոմեքենայում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Lada» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ. Հ․-ին դուրս են բերել արգելափակումից․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում