Պաշտոնական

ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 8-ին հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանն անդրադարձ է եղել Համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին:

Հայկակ Արշամյանը ներկայացրել է Գյումրիի «Մուշ-2» թաղամասում Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող բնակելի շենքերի և մանկապարտեզի աշխատանքների ընթացքը։

Հիմնադրամի տնօրենը հայտնել է նաև, որ առաջին փուլով Շուռնուխ, Խոզնավար, Արավուս և Դավիթ Բեկ համայնքներում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, վերանորոգվել են Տեղ, Կոռնիձոր, Վաղատուր, Ճակատեն, Դավիթ Բեկ համայնքների դպրոցները:

Անդրադարձ է եղել նաև պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին աջակցության տրամադրման ծրագրերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում