Պաշտոնական

Փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ տասը մարզերի 37 համայնքներից  սուբվենցիայի ծրագրային 91 հայտերը

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ տասը մարզերի 37 համայնքներից  սուբվենցիայի ծրագրային 91 հայտերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ հունիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից, շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի և ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանի տասը մարզերի 37 համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային91 հայտերը, որոնք հիմնականում վերաբերել են ասֆալտապատման աշխատանքներին, մանկապարտեզների կառուցմանն ու հիմնանորոգմանը, բակային տարածքների բարեկարգմանը, գազաֆիկացման աշխատանքներին, ջրամատակարարման ցանցի կառուցմանը, լուսավորության համակարգերի ներդրմանը և այլնի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում