Հայաստանը 2021-ին ԵԱՏՄ բյուջեից ստացել է 84 մլրդ 840 մլն դրամ. այս տարի ավելի քան 3 ամիս փոխադարձ վճարումներ չեն արվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2021 թվականին ԵԱՏՄ բյուջեից ստացել է 84 մլրդ 840 մլն դրամ, ինչը 2020-ի նկատմամբ ավելացել է ավելի քան 16 մլրդ դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ի բլոկին:

«Մենք ունենք ընդհանուր բյուջե՝ հավաքագրվող մաքսատուրքեր, քանի որ միևնույն տնտեսական տարածքում ենք, և իրավաբանական անձանց կողմից վճարվող մաքսատուրքերը հավաքագրվում են ընդհանուր բյուջեում, որտեղից ստանում ենք մեր բաժինը, որը, ըստ 2019 թվականից գործող կարգավորումների, կազմում է 1.22 տոկոս: 2021 թվականի ընթացքում մենք ստացել ենք 84 մլրդ 840 մլն դրամ, որը 2020 թվականի 68 մլրդ 267.3 մլն դրամի նկատմամբ ավել է 16 մլրդ 572 մլն դրամով կամ 24.3 տոկոսով»,-ասաց Խաչատրյանը:

Նախարարը նշեց, որ հիմա կան որոշակի դժվարություններ՝ կապված վճարային համակարգերի և փոխադարձ հաշվարկների հարցում եղած անորոշությունների հետ: «Հուսով ենք, որ շուտով այդ հարցը կհանգուցալուծվի, և այն գումարները, որ պետք է փոխանցենք ԵԱՏՄ կառույցներին, կփոխանցենք՝ համապատասխանաբար ստանալով մեր բաժինը: Այսօր դեռևս այդ քննարկումները այս տարվան վերաբերող մասով ընթացքի մեջ են: Եվ վերջին փոխադարձ վճարումները մենք կատարել և ստացել ենք փետրվարի վերջի դրությամբ: Արդեն 3 ամսից ավել ժամանակահատված է, որ այդ վճարները կուտակվում են և դեռևս ոչ մեր կողմից են վճարվում և ոչ էլ համապատասխանաբար հետ են ստացվում»,-ասաց Խաչատրյանը:

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը