Հասարակական

Մարտունիում և Ասկերանում Թումո տուփեր բացվեցին. ևս մեկը կբացվի Կարմիր Շուկայում

2 րոպեի ընթերցում

Մարտունիում և Ասկերանում Թումո տուփեր բացվեցին. ևս մեկը կբացվի Կարմիր Շուկայում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտունի և Ասկերան քաղաքներում հունիսի 5-ին բացվել են Թումո տուփեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դրանք Մարտակերտի տուփի և Ստեփանակերտի Թումո կենտրոնի հետ միասին կկազմեն Թումոյի ամբողջական կրթական ցանցի հիմքն՝ Արցախում:

Մարտունիում և Ասկերանում բացված Թումո տուփերը 2015-ից գործող Ստեփանակերտի կենտրոնի և ամիսներ առաջ գործարկված Մարտակերտի տուփի հետ միասին Արցախի բոլոր պատանիներին կապահովեն նորարական կրթությամբ։

Բացման միջոցառման ընթացքում Արցախի Հանրապետության նախագահն ու Թումոյի ղեկավարը համաձայնության են եկել Արցախում կրթական ցանցի ընդլայնման վերաբերյալ, որի սկիզբը կդրվի Կարմիր Շուկայում Թումո տուփ հիմնելով:

Մարտունիի և Ասկերանի տուփերի մեկնարկը տրվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և պետնախարար Արտակ Բեգլարյանի, կրթության նախարար Անահիտ Հակոբյանի, համայնքային իշխանությունների, Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի և զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանի, Թումո Ստեփանակերտի շրջանավարտների և թումոցիների մասնակցությամբ:

Թումո կենտրոնն Արցախի մայրաքաղաքում գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ՝ 2015 թվականից, այս ընթացքում ունեցել է շուրջ 4 հազար ուսանող, ավելի քան 3 հարյուր դասընթաց, 100 և ավել աշխատարան և նախագիծ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում