Հասարակական

«Մատենա» միջազգային դպրոցը սկսել է համայնքային պաշտոնյաների մասնագիտական զարգացման նոր ծրագիրը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը Դիլիջանում մեկնարկել է «ՀՀ համայնքների արդյունավետ կառավարում» թեմայով համայնքային պաշտոնյաների մասնագիտական զարգացման նոր ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագծում ընդգրկված են ավելի քան երկու տասնյակ պաշտոնյաներ՝ համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ ևհամայնքային պաշտոնյաներ Հայաստանի 15 համայնքներից։

«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի համահիմնադիր, UWC Դիլիջան միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանն ասաց, որ ՀՀ-ում համայնքների խոշորացումից հետո համայնքների նորընտիր ղեկավարներն ու պաշտոնյաները լուրջ մարտահրավերի առջև են կանգնել, թե ինչպես կառավարել այդ համեմատաբար խոշոր միավորները, որտեղ կառավարչական ավելի լուրջ հմտություններ են անհրաժեշտ:

«Մենք այս առումով փորձել ենք կրկին միջազգային լավագույն փորձի և հայաստանյան փորձագիտական ներուժի համադրությամբ տալ այնպիսի գիտելիքներ, որոնց միջոցով համայնքային ղեկավարները կարողանալու են իրական փոփոխություններ կատարել իրենց համայնքներում: Եվ հետո մենք համայնքներում ունենք լուրջ արտագաղթ, պետք է փորձենք այս դասընթացի ընթացքում համայնքների ղեկավարների հետ հասկանալ, թե ինչ պետք է անել, որպեսզի մարդիկ մնան համայնքներում, շարունակեն աշխատել և զարգացնել իրենց համայնքները»,-ընդգծեց Ռուբեն Վարդանյանը:

«Մատենա»-ի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը շեշտեց, որ շատ դժվար է աշխարհի որևէ կառավարման դպրոցում գտնել համայնքային ղեկավարների համար այս մակարդակի կրթական ծրագիր, առավել ևս ծրագիր, որը միջազգային առաջավոր փորձի փոխանցումից բացի հատուկ մշակված է և լավագույնս հաշվի է առնում Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի առանձնահատկությունները: «Կարևոր է, որ ծրագրի մասնակիցները ոչ միայն լսելով են սովորելու, այլև գործելով, որովհետև ծրագրի ավարտին մասնակիցները ստացած գիտելիքի և հմտությունների հիման վրա ներկայացնելու են իրենց համայնքն առավել արդյունավետ կառավարելու նախագծեր, որոնցից լավագույնները «Մատենան» համաֆինանսավորելու է»,- ասաց Հայրապետյանը:

Ծրագրի փորձագետ, պրոֆեսոր Անդրեյ Շարոնովի խոսքով առաջին մոդուլի եռօրյա ուսուցումների ընթացքում իրենք մասնակիցներին կփոխանցեն համապարփակ գիտելիքներ ժամանակակից մունիցիպալ կառավարման, համայնքի ղեկավարի դերի, բարդ իրավիճակներում թիմը ղեկավարելու կարողության վերաբերյալ:

«Մասնակիցները կծանոթանան նաև թիմում ռազմավարական որոշումներ կայացնելու մեթոդներին, հաջողության հիմնական գործոններին, արդյունավետ թիմ ձևավորելու և կառավարելու, արտաքին և ներքին հաղորդակցության առանձնահատկություններին և այլ կարևոր հմտություններին»,- ասաց նա:

Հաջորդ երկու մոդուլները տեղի կունենա հուլիսին և օգոստոսին՝ համապատասխանաբար Երևանում և Մոսկվայում՝ «Սկոլկովո» կառավարման դպրոցում։

Դիլիջան համայնքի ավագանու անդամ, «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար Արմինե Հովհաննիսյանը, ով մասնակցում է դասընթացին նշեց, որ սա բացառիկ հնարավորություն է ստանալու և զարգացնելու կառավարչական, առաջնորդության, ռեսուրսների արդյունավետ կառավարման և մի շարք այլ հմտություններ, որը հետագայում կօգտագործի համայնքի զարգացման գործում:

«Հիմնական խնդիրները, որոնք ինձ համար առաջնային են, սոցիալական խնդիրներն են: Ես այս դասընթացից ակնկալում եմ ձեռք բերել թիմային և ճգնաժամային իրավիճակներում որոշումներ կայացնելու հմտություններ, որոնք թույլ կտան թիմային աշխատանքի միջով ավելի արդյունավետ աշխատանք տանել և լուծել համայնքում առկա խնդիրները: Ես կարծում եմ, որ երկրի կայունության հիմքում մշտապես կրթվող քաղաքացիներն են, ովքեր զարգացնում են համայնքները, իսկ զարգացած համայնք նշանակում է, զարգացած պետություն: Հետևաբար, մենք բոլորս ամեն օր պետք է սովորենք:Եվ սա լավ հնարավորություն է նաև ձեռք բերել գործընկերներ, կիսել իրենց լավագույն փորձը և տեղայնացնել դրանք»,- ասաց Արմինե Հովհաննիսյանը:

«Մատենան» Հայաստանում գործող միջազգային դպրոց է, որի առաքելությունն է գիտելիքի կուտակման և համաշխարհային առաջավոր փորձի տարածման միջոցով նպաստել մասնագիտական հմտությունների և առաջնորդության կարողությունների զարգացմանը՝ նրանց համար, ովքեր իրենց մասնագիտական ոլորտներում մշտապես ձգտում են կատարելագործման և գերազանցության: «Մատենայի» նախաձեռնողներն ու հիմնադիրներն են «UWC Dilijan» միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:

Հայերեն Русский

Ուկրաինան չի ճանաչում ԱՄՆ-ի ռազմական օգնությունը որպես վարկ. Զելենսկի

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Նորատուսի «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ

ՀՀ նախագահը և Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանը քննարկել են հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման հնարավորությունները

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում այրվել է բեռնատար ավտոմեքենա․ տուժածներ չկան

Կրեմլը ստուգում է, թե որքան հեռու կգնա Թրամփը Եվրոպայի դեմ պատժամիջոցների հարցում. Bloomberg

«Արարատ-Արմենիա»-ն սկզբունքային խաղում հաղթեց «Փյունիկ»-ին

Գյումրիում ընտրակաշառքի գործով մեղադրյալներից 5-ի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը

Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել

Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է iPhone-ի ծրագրային յուրաքանչյուր թարմացման համար ԵՄ-ում սահմանել 10 ցենտ վճար

ԱՄՆ նախագահը հայտարարել է Կանադայի վարչապետի հետ արդյունավետ զրույցի մասին