Արցախ

Արայիկ Հարությունյանն Ասկերան քաղաքում մասնակցել է «Թումո» տուփի բացմանը

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն Ասկերան քաղաքում մասնակցել է «Թումո» տուփի բացմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին Ասկերան քաղաքում մասնակցել է «Թումո Հայաստան» կրթական ծրագրի ընդլայնման նախաձեռնությանը միացած բարերարների շնորհիվ տեղադրված «Թումո» տուփի բացման հանդիսավոր արարողությանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

«Ծրագրի շնորհիվ ընթացիկ տարում նման տուփեր են տեղադրվել նաև Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։ Երեք շրջկենտրոններում բացված «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնները նախատեսված են մոտ հազար աշակերտի համար։ Պետական ֆինանսավորմամբ կապահովվեն տրանսպորտային միջոցներ, որպեսզի շրջկենտրոնների հարակից համայնքների աշակերտները ևս այդ կենտրոններում ուսանելու հնարավորություն ունենան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ երկրի ղեկավարը բարձր է գնահատել ծրագրի դերը երեխաների ժամանակակից կրթության և զարգացման գործում՝ նշելով, որ Արցախի կառավարությունը շահագրգռված է Արցախի այլ խոշոր համայնքներում ևս «Թումո» տուփեր տեղադրելու հարցում։

Նշվում է, որ միջոցառմանը ներկա «Թումո» ծրագրի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը շնորհակալություն է հայտնել Արցախի իշխանություններին արդյունավետ համագործակցության համար, վստահեցրել է, որ ստեղծված են բոլոր նախադրյալները ծրագրի արդյունավետ գործունեության և ընդլայնման համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում