Հասարակական

ՃՏՊ Դավթաշեն թաղամասում․ տուժածը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Դավթաշեն թաղամասում․ տուժածը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 4-ին, ժամը 21։57-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ ևԲժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

«Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero iO» (վարորդ` Կ. Մ., ծնված 1982 թ․) և «Chevrolet Cruze» (վարորդ՝ Ա․ Ո․, ծնված 1989 թ․)մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․ Ո․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում